|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Միացյալ Նահանգները դատապարտում է Հայաստանի և Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանին բռնությունների վերջին սրումը. ասվում է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսի հայտարարության մեջ:
«Մենք կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին՝ կատարել հրադադարի ռեժիմի՝ իրենց ստանձնած պարտավորությունները և անհապաղ քայլեր ձեռնարկել իրավիճակը ապաէսկալացնելու ուղղությամբ: Շարունակվող լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին հաստատում է, որ միայն համապարփակ կարգավորմամբ, որը կներառի բոլոր չլուծված խնդիրները, հնարավոր կլինի կարգավորել երկու երկրների հարաբերությունները և թույլ տալ տարածաշրջանի մարդկանց՝ խաղաղ ապրել միմյանց հետ: Միացյալ Նահանգները կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին՝ վերադառնալ բովանդակային բանակցություններին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո որքան հնարավոր է շուտ՝ հակամարտության տևական քաղաքական կարգավորմանը հասնելու համար»,- ասվում է ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարության մեջ: