|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի հանդիպումը ցուցադրական հակառուսական քայլ է անվանել: Այս մասին նա հայտարարեց այսօր ճեպազրույցի ժամանակ:
Հոկտեմբերի վերջին Գրիգորյանը Երմակի հետ Մալթայում կայացած հանդիպման ժամանակ քննարկել է հայ-ուկրաինական հարաբերությունները։ Հանդիպումը կայացել է «Մալթա. խաղաղության բանաձև» միջոցառման շրջանակներում:
«Եթե նկատի ունեք Մալթայում, այսպես կոչված, կոպենհագենյան ձևաչափով հանդիպումը, մենք դա դիտարկում ենք որպես պաշտոնական Երևանի ցուցադրական հակառուսական ժեստ»,– ասաց Զախարովան` պատասխանելով լրագրողներից մեկի հարցին: