|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Իրանի զինված ուժերը վճռականորեն և լայնածավալ կարձագանքեն ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրանական էներգետիկ ենթակառուցվածքների վրա ցանկացած հարձակմանը։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին իր ֆրանսիացի գործընկեր Ժան-Նոել Բարոյի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
«Այս տեսակի սպառնալիքը, ըստ էության, ռազմական հանցագործություններն ու ցեղասպանությունը օրինականացնելու փորձ է։ Եթե այն իրականացվի, Իրանի զինված ուժերը, անկասկած, վճռականորեն և լայնածավալ կարձագանքեն», - Արաղչիի խոսքերը մեջբերել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը Telegram-ում։
Արաղչին Ֆրանսիայի արտգործնախարարին ասել է, որ Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարվածները կործանարար հետևանքներ կունենան համաշխարհային տնտեսության համար։