|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Անգլիայի մայրաքաղաք Լոնդոնում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի երկկողմ հանդիպման ժամանակ քննարկվել են Ուկրաինայում տիրող իրավիճակը, ՆԱՏՕ-ի ընդլայնումը, երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին: Այս մասին, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
«Անադոլուն»-ն դիվանագիտական աղբյուրներին հղում կատարելով՝ նշում է, որ կողմերը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը քննարկվել են Հարավային Կովկասի զարգացումների համատեքստում:
Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը Լոնդոնում «Ուկրաինայի բարելավման 2023 կոնֆերանսի» շրջանակներում հանդիպումներ է ունեցել նաև այլ երկրների գործընկերների հետ: