|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայի նորանշանակ արտգործնախարար Հաքան Ֆիդանը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցի ընթացքում երկկողմ հարաբերությունների հետ կապված հարցերին զուգահեռ քննարկել է մի շարք տարածաշրջանային և միջազգային հարցեր։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Ֆիդանը և Բլինքենը մտքեր են փոխանակել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հեռանկարների, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, Բաքվի և Երևանի միջև երկխոսության, F-16 ինքնաթիռների մատակարարման և արդիականացման, ինչպես նաև Հացահատիկի գործարքի վերաբերյալ:
Արտաքին գերատեսչությունների ղեկավարները պայմանավորվել են երկու երկրների ընդհանուր օրակարգի արագ վերաքննարկման շուրջ։