|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը երեկվանից, թուղթը վերցրած, պտտվում է խմբակցությունում եւ ստորագրություններ է հավաքում, որպեսզի Թագուհի Թովմասյանին պաշտոնանկ անեն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից:
«Ամենայն հավանականությամբ, առաջիկայում այդ հարցը խմբակցությունում կդառնա քննարկման առարկա», – Ազգային ժողովում երեկ այս մասին հայտարարեց Աղազարյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նրա ստորագրահավաքին խմբակցությունից մի քանիսն արդեն միացել են, սակայն մեծ թվով պատգամավորներ դեռ մտավախություն ունեն, որ իրավական հիմքեր չկան պաշտոնանկության գործընթաց սկսելու համար:
Բացատրությունները ցանկությունների եւ զգացմունքների դաշտից են, բայց քաղաքական որոշումը դեռ չկա, ուստի ՔՊ խմբակցությունը դեռ հավաքական «կարծիք» գործադիրից չի ստացել, որ հայտնի: Սպասում են:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում