|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ խորհրդարանում իր ելույթով ապացուցեց, որ ԱԺ անկախ պատգամավորներ Թագուհի Թովմասյանի և Աննա Գրիգորյանի դեմ մի քանի օր իրականացվող արշավը կատարվում է անձամբ նրա հրահանգով: Նկատենք, որ արդեն մի քանի օր է արդեն, ինչ տարբեր կայքեր, ֆեյք կայքեր ու ֆեյքեր այս պատգամավորների նկատմամբ իսկական արշավ են սկսել՝ ընդհուպ մինչև անձնական, ընտանեկան կարմիր գծերը հատելով։
Նիկոլ Փաշինյանը, որ հրապարակավ դժգոհում էր, թե ինչ-որ մարդիկ թիրախավորել են իր կնոջը, անձամբ հրահանգել է կին պատգամավորներին վարկաբեկել՝ ոչնչի առջև չկանգնելով։ Թերևս իշխող թիմին և հենց վարչապետին անհանգստացնում է անկախ պատգամավորների շարունակ աճող վարկանիշը, և տարբեր ասեկոսեների միջոցով փորձ է արվում նրանց սևացնել»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։