|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը ոչ մեկը դեմ չէ, այլ հարց է թե ինչ գին կարող է վճարել Հայաստանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:
«Նույնիսկ եթե հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն, սահմանը բացվի, չի նշանակի անվտանգության երաշխիքներ կամ որ Ադրբեջանը զերծ է մնալու ագրեսիվ գործողություններից, Թուրքիան էլ դրան չի աջակցելու։ Թուրքիան բազմիցս ասել է, որ Հայաստանի հետ հարաբերությունները կկարգավորեն՝ հաշվի առնելով եղբայրական Ադրբեջանի շահերը, Թուրքիայի եղբայրական Ադրբեջանն էլ հայտարարում է, որ իրենն է թե Երեւանը, թե Սյունիքը, թե Տավուշը։ Պետք է ամեն ինչ հաշվի առնել։ Առաջին անգամ Հայաստանը գնում է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման՝ բավարարած լինելով բոլոր նախապայմանները։ Եվ, բնականաբար, Թուրքիան առաջ է քաշում նոր նախապայմաններ՝ Զանգեզուրի միջանցքի տրամադրում, Ադրբեջանի լրացուցիչ պահանջների բավարարում, Հայաստանի զինանշանի ձեւափոխում, որի վրա Արարատն է պատկերված»,- նշեց Սարգսյանը։