|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանի հետ։
Հանդիպման ընթացքում նշվել է, որ Ուկրաինայում պատերազմը պետք է ավարտվի առանց հետագա ավերածությունների։ Պայմանավորվել են հետագա համատեղ ջանքերի մասին՝ բանակցություններն ավարտին հասցնելու համար։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Սիրիայում, Լիբիայում և Աֆղանստանում խաղաղության և կայունության ապահովման, թուրք-իսրայելական հարաբերությունների, Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Քալընը և Շերմանը քննարկել են Համատեղ ռազմավարական շրջանակի իրականացման համար ձեռնարկվելիք քայլերը։