|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ռուսական կողմը հաստատում է իր պատրաստակամությունը՝ Մոսկվայում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա հավելել է, որ Ռուսաստանը շարունակում է աջակցել երկրների միջև խաղաղության պայմանագրի կնքման գործընթացին։
Զախարովայի խոսքով՝ այդ համատեքստում ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը վերջերս «օգտակար» այց կատարեց Երևան և Բաքու:
«Ե՛վ հայկական, և՛ ադրբեջանական կողմերը հաստատել են իրենց շահագրգռվածությունն այս հարցում մեր երկրի միջնորդության վերաբերյալ», - նշել է Զախարովան:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաև հայտնել է, որ այժմ մշակման փուլում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը Բաքու: