|
Փոխարժեքներ
18 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.81 |
| EUR | ⚊ | € 440.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.8999 |
| GBP | ⚊ | £ 505.58 |
| GEL | ⚊ | ₾ 138.96 |
Ռուսաստանը պատրաստ է մոտ ապագայում Մոսկվայում կազմակերպել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մոտ ապագայում մենք պատրաստ ենք Մոսկվայում կազմակերպել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպում», - ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան։
Մեկնաբանելով հոկտեմբերի 27-ին Վրաստանում տեղի ունեցած Ադրբեջանի և Հայաստանի վարչապետներ Ալի Ասադովի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը՝ նա ընդգծել է, որ Մոսկվան ողջունում է ցանկացած շփում, որն օգնում են թուլացնել Բաքվի և Երևանի միջև լարվածությունը։