|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարներն այսօր Բրյուսելում համաձայնեցրել են Իրանի դեմ պատժամիջոցների չորրորդ փաթեթը։ Այս մասին նշված է ԵՄ-ում Շվեդիայի նախագահության Twitter-ի գրառման մեջ։
«Արտգործնախարարությունների ղեկավարների այսօրվա հանդիպմանը նախարարներն ընդունել են Իրանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ՝ թիրախավորելով բռնաճնշումներ իրագործողներին: ԵՄ-ն խստորեն դատապարտում է խաղաղ ցուցարարների դեմ Իրանի իշխանությունների կողմից ուժի դաժան և անհամաչափ կիրառումը», - նշված է հաղորդագրությունում:
ԵՄ-ում Շվեդիայի նախագահությունը չի հստակեցնում, թե ում դեմ են կիրառվելու նոր սահմանափակումները: