|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱՄՆ-ը և Ռուսաստանը համաձայնեցրել են Սիրիայի հարցով բանաձևը, որը պարտադրում է վերջինիս հրաժարվել քիմիական զենքից. հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հայտարարությունը:
Փաստաթուղթն ուժի կիրառում չի ենթադրում, ինչին էլ ձգտում էր Մոսկվան. Սիրիայում ռազմական միջամտության համար անհրաժեշտ կլինի նոր՝ երկրորդ բանաձևը, որը Ռուսաստանը կկարողանա արգելափակել:
Ամերիկյան կողմը նույնպես գոհ է մնացել: Արդեն այսօր բանաձևը կարող է ընդունվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից: