|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատար Ռամազան Զիրահին Ադրբեջանն անվանել է տարածաշրջանի այն վայրերից մեկը, որտեղ ապաստան են ստանում Իսլամական Հանրապետության թշնամիները։
«Այսօր ԱՄՆ-ը, Արևմուտքը և նույնիսկ սիոնիստական ռեժիմը ներկայություն ունեն Պարսից ծոցի երկրներում, Իրաքում, Ադրբեջանում։ Սակայն, հաշվի առնելով Իրանի ռազմական հզորությունը, նրանք չեն համարձակվում որևէ ոտնձգություն կատարել»,- հոկտեմբերի 4-ին ասել է Զիրահիին. մեջբերում է պետական IRNA գործակալությունը։