|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մոսկվան խստորեն դատապարտում է կրոնական վայրերին հասցված ցանկացած վնաս։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Թեհրանի Սուրբ Նիկողայոսի ուղղափառ տաճարի վրա ամերիկա-իսրայելական հարվածը։
«Մենք խստորեն դատապարտում ենք կրոնական վայրերին հասցված ցանկացած վնաս»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, հայտարարել է դիվանագետը։
Նա ընդգծել է, որ Մոսկվան ցնցված է «ամերիկա-իսրայելական տանդեմի կողմից իրականացված ևս մեկ բարբարոսական օդային հարվածի հետևանքով ապրիլի 1-ին Թեհրանի Սուրբ Նիկողայոսի տաճարին հասցված լուրջ վնասի և զգալի նյութական կորուստների մասին լուրից»։
Զախարովայի խոսքով՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածը վնասել է եզակի պատմական և ճարտարապետական կառույցը, եզակի ուղղափառ եկեղեցի, որը գտնվում է Ռուս ուղղափառ եկեղեցու իրավասության ներքո և ներառված է Իսլամական Հանրապետության մշակութային ժառանգության ազգային ցանկում։