|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ոստիկանությանը հորդորել էր, որ խաղաղ ակցիաներից ոստիկանության բաժիններ բերման ենթարկված մասնակիցների տվյալները ոստիկանությունը փոխանցի պաշտպանության նախարարությանը, որպեսզի նրանց «բանակ տանեն»: Ցուցարարներին վախեցնելու այս փորձը իշխանական պատգամավորը ձևակերպել էր, թե իբր կարող են լինել մարդիկ, որոնք խուսափել են զինվորական ծառայությունից կամ ԶՈւ եռամսյա հավաքներից: Այս մասին գրում է «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արսեն Բաբայանը:
«Օրեր առաջ ոստիկանությանը պաշտոնական հարցում էի ուղարկել պարզելու, թե արդյո՞ք ոստիկանությունն ընթացք է տվել պատգամավորական այդ անհեթեթ հանձնարարականին: Պարզվեց, որ ոստիկանությունում, ի պատիվ իրենց, առհամարել են Քոչարյանի այդ անհեթեթ հորդորը և որևէ տվյալ չեն փոխանցել պաշտպանության նախարարությանը:
Իրականում շատ անբնական կլիներ, եթե ոստիկանությունը չառհամարեր պետական համակարգից հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող Անդրանիկ Քոչարյանի այդպիսի խայտառակ «հանձնարարականը»»,- գրել է նա: