|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր կառավարության նիստից առաջ ԱԺ աշխատակազմի ղեկավար, արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը չպատասխանեց Yerkir.am-ի այն հարցին, թե ինչո՞ւ են ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների համար ստեղծվում արհեստական խոչընդոտներ:
Մինչ լրագրողները ենթադրում են, որ Հրայր Թովմասյանը, հրապարակ նետելով ԱԺ-ում դրես-կոդի, խստացված հավատարմագրման մասին խոսակցությունները, ԱԺ մուտք գործելու համար լրագրողների համար արհեստական խոչընդոտներ ստեղծելով, ցանկանում է վրեժ լուծել լրագրողներից, Հրայր Թովմասյանը ձևացնում է, թե ոչ մի խնդիր էլ չկա` հրաժարվելով պատասխանել լրագրողներին հուզող հարցերին:
Հիշեցնենք, որ երբ նախկին արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի անզգույշ խոսքը հրապարակվեց մամուլում, նա հայտնվեց տհաճ միջադեպերի կենտրոնում: Լրագրողերի կողմից այդ անզգույշ խոսքի հրապարակումը, ըստ երևույթին, չներվեց Հրայր Թովմասյանի կողմից, և նա, դառնալով ԱԺ աշխատակազմի ղեկավար, սկսեց խիստ միջոցառումներ մտմտալ ԱԺ-ում աշխատող լրագրողների համար:
Կառավարության նիստից հետո Yerkir.am-ի թղթակիցը նույն հարցն ուղղեց Հրայր Թովմասյանին, թե ինչո՞ւ են արհեստական խոչընդոտներ ստեղծվում լրագրողների համար: Նախարարը ո'չ հերքեց, ո'չ էլ հաստատեց, ընդամենը ասաց. «Դե եթե դուք արդեն այդպես եք որոշել....»: