|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մարտի կեսերին Միացյալ Նահանգները փորձարկել է գերձայնային հրթիռ, սակայն դա երկու շաբաթ գաղտնի է պահել՝ խուսափելու համար Ռուսաստանի հետ լարվածության սրումից, քանի որ նախագահ Ջո Բայդենը պատրաստվում էր մեկնել Եվրոպա: Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցչին։
Այսպես, ըստ աղբյուրի, գերձայնային հրթիռը, որը մշակվում է Hypersonic Air-breathing Weapon Concept-ի շրջանակներում, արձակվել է B-52 ռմբակոծիչից։
Աղբյուրը նաև նշել է, որ հրթիռը թռել է ավելի քան 65,000 ֆուտ և ավելի քան 300 մղոն հեռավորության վրա:
Փորձարկումը հաջող է անցել: