|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Օմանի ծոցում երկու նավթային լցանավերի վրա հարձակումից մի քանի ժամ առաջ իրանցի զինվորականները «ցամաք-օդ» դասի հրթիռ են արձակել ամերիկյան անօդաչու թռչող սարքի ուղղությամբ, տեղեկացնում է CNN հեռուստաալիքը:
«Հրթիռը թռել է սարքի կողքով՝ ընկնելով ջուրը»,- ասել է անանուն պաշտոնյան ։
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգներն Օմանի ծոցում նավթային լցանավերի վրա հարձակումից հետո ծոցի շրջան է ուղարկել Mason (DDG 87) անունով հրթիռային ականակիրը: ԱՄՆ-ն միջադեպի համար մեղադրել է Թեհրանին: Իրանը, սակայն, հերքում է իրեն ուղղված մեղադրանքները: