|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Արևմուտքը մի շարք սխալներ է թույլ տվել Ռուսաստանի հետ հարաբերություններում, այդ թվում՝ խոստանալով Ուկրաինային անդամակցություն ՆԱՏՕ-ին. TF1-ին տված հարցազրույցում ասել է ԵՄ դիվանագետ Ժոզեպ Բորելը։
«Ես պատրաստ եմ խոստովանել, որ մենք մի շարք սխալներ թույլ տվեցինք, և որ մենք կորցրինք Ռուսաստանի հետ Արևմուտքի մերձենալու հնարավորությունը… Կան պահեր, որ մենք կարող էինք ավելի լավ անել, կան բաներ, որոնք առաջարկել ենք, իսկ հետո չկարողացանք իրականացնել, օրինակ` որպես խոստում, որ Ուկրաինան և Վրաստանը կդառնան ՆԱՏՕ-ի մաս... Կարծում եմ՝ սխալ է խոստումներ տալը, որոնք չես կարող կատարել»,- Բորելի խոսքերն է մեջբերում РИА Новости-ն։