|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Անթալիայում ավարտվել է Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Դմիտրի Կուլեբայի հանդիպումը՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի մասնակցությամբ. հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
Բանակցությունները տեղի են ունեցել դիվանագիտական ֆորումի շրջանակում և տևել ավելի քան մեկուկես ժամ։ Այս հանդիպումը բարձր մակարդակով առաջին շփումն էր Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր։
Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը հայտնել է, որ Լավրովի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են հումանիտար միջանցքների բացման ու հրադադարի հարցեր։ Կուլեբան ասել է, որ կողմերը դեռևս չեն կարողացել հրադադարի մասին որոշման գալ, և բանակցությունները բարդ են եղել։