|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ես երբևիցե Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում բաժնեմաս չեմ ունեցել․ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց «Հայաստան» խմբակցության անդամ Վահե Հակոբյանը։
«Հոգնել եմ դրա մասին խոսելուց։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում ես բաժնեմաս չունեմ և երբիցե չեմ ունեցել։ Մինչև 2016 թվականը ես եղել եմ գլխավոր տնօրենի տեղակալ, 2016-18 թթ․ եղել եմ Սյունիքի մարզպետ, 2019 թվականից՝ խորհրդի անդամ, մինչև 2020 թվականի օգոստոսի 2-ը։ Այդքանով իմ ներկայությունը սահմանափակվում է ԶՊՄԿ-ում»,- ասաց Վահե Հակոբյանը։