|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ հարցին՝ թե ինչ կապ կա իր և ռուսաստանաբնակ մեդիամագնատ Արամ Գաբրիելյանովի, ինչպես նաև Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանի միջև։
«Արամ Գաբրիելյանովին անձամբ չեմ ճանաչում, գիտեմ, որ ռուսաստանաբնակ լրագրող է և այնտեղ մեծ հեղինակություն է վայելում։ Որքանով հասկանում եմ իր գրառումներից, նա մեծ ցավ է ապրում՝ տեսնելով այստեղ տեղի ունեցողը, եթե կարծում եք՝ ես նրա հետ կապ ունեմ, ապա ասեմ՝ չունեմ»,- նշեց Վահե Հակոբյանը։