|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱՄՆ այցի ընթացքում այսօր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Դեյվիդ Բեյլի հետ։ Այս մասին հայտնել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում:
«Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային անվտանգության ապահովմանն ու խաղաղապահությանը, ինչպես նաև տարածաշրջանային իրադրությանը վերաբերող հարցեր: Անդրադառնալով միջազգային խաղարար առաքելություններին հայ խաղաղապահների մասնակցությանը՝ Դավիթ Տոնոյանը կարևորել է ԱՄՆ Գլոբալ խաղաղապահության ուղված գործողությունների նախաձեռնության (GPOI) ծրագրի շրջանակներում իրականացվող աջակցությունը ու դրա շարունակական բնույթը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը զրուցակցին իրազեկել է Սիրիայում իրականացվող հումանիտար առաքելության որոշ մանրամասների մասին»,-ասված է գրառման մեջ: