|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ուկրաինայում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը ժամանակավորապես տեղափոխվում է Լվով. ասվում է Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարության՝ ուրբաթ տարածած հաղորդագրության մեջ։
«Կիևում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը ժամանակավորապես տեղափոխվում է, դեսպանատան աշխատակիցներն աշխատում են Լվովում Մեծ Բրիտանիայի դեսպանատնից», - ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ:
Փետրվարի 15-ին Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը հայտարարեց, որ Մեծ Բրիտանիայի դեսպանատունն իր անձնակազմի մի մասին տեղափոխել է Լվով՝ կապված Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման ենթադրյալ սպառնալիքի հետ։ Միաժամանակ, նա խոստացել էր պահպանել դիվանագիտական ներկայությունը Կիևում։