|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է Ուկրաինայում դեսպանատունը Կիևից Լվով տեղափոխելու մասին: Պետքարտուղարը դեսպանատան տեղափոխությունը ժամանակավոր է անվանել։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը սխալ էր համարել օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների տեղափոխումը երկրի արևմուտք:
«Մենք Ուկրաինայում դեսպանատան գործունեությունը Կիևում դեսպանատնից Լվով ժամանակավոր տեղափոխելու գործընթացում ենք՝ ռուսական ուժերի զգալի կուտակման պատճառով»,- ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:
Բլինքենն ընդգծել է, որ նման որոշում է կայացվել դիվանագիտական առաքելության «աշխատակիցների անվտանգության համար»։
Բացի դրանից, ըստ լրատվամիջոցների, դեսպանատանը հրահանգվել է այրել այնտեղ գտնվող բոլոր համակարգիչները:
Հիշեցնենք, որ երեկ լրատվամիջոցները հայտնել էին նաև Կիևից Կանադայի դեսպանատան տեղափոխման մասին: