|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Բաթումի սպորտի և երիտասարդության պետական կենտրոնի տնօրեն Թեմո Խասիան ֆեյսբուքյան իր էջում անեկդոտ է հրապարակել երկրաշարժի մասին։
«Մեկ ցնցում, և մենք կվերացնենք վթարային տների խնդիրը»,- գրել է պաշտոնյան։
Ըստ վրացական լրատվամիջոցների՝ կատակը դուր չի եկել Բաթումիի բնակիչներին, որտեղ վերջերս ողբերգություն է տեղի ունեցել վթարային տան փլուզման պատճառով։ Բացասական մեկնաբանություններից հետո Խասիան սոցցանցի իր էջում գրել է, որ լքում է պաշտոնը, և հաջողություն է մաղթել մարզական կենտրոնի աշխատակիցներին։ Երկու գրառումներն էլ ավելի ուշ հեռացվել են։