|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Հրապարակը» գրում է. «Արդարադատության նախարարության շենք մտնելուց հետո՝ 1 ժամվա ընթացքում նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանն աշխատանքից ազատ է նախկին նախարարի օգնականներից մեկին: Ասում են, թե նորանշանակ նախարարն ապշել է՝ տեսնելով նրա հագուկապը: Այս սիրունիկ երիտասարդ աղջիկն աշխատանքի է գալիս ուլտրամինիով, մասնակցում տարատեսակ հանդիպումների և առանձնակի հպարտությամբ տարածում իր լուսանկրաները:
Նրա հագուկապով ամենից շատ գերված էին ԴԱՀԿ-ի տղամարդ աշխատակիցները, ովքեր նրան «Վարդա» էին անվանում: Նրան աշխատանքի էր տեղավորել նախկին բարձրաստիճան պաշտոնյա ազգականը:
Մեր աղբյուրներն ասում նե, որ նախարարությունում թեև հումոր են անում նորանշանակ նախարարի թեմայով, քչփչում, այնուհանդերձ շունչները պահած սպասում են, թե ով է լինելու հաջորդը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: