|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ քննարկել է Ուկրաինայի շուրջը ստեղծված իրավիճակում երկու երկրների գործողությունների համակարգումը և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարները. հաղորդում է ԱՄՆ պետքարտուղարությունը։
«Քարտուղար Բլինքենը և ԱԳ նախարար Չավուշօղլուն քննարկել են ՆԱՏՕ-ի հետագա համակարգման և միավորման ուղիները Ուկրաինայի դեմ ռուսական նոր էսկալացիայի և ագրեսիայի սպառնալիքի հարցում»,- ասվում է մամուլի հաղորդագրությունում։
Բլինքենն առանձնահատուկ նշել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի շփումները՝ հաջակցություն դիվանագիտական կարգավորման։
«Երկու ղեկավարները քննարկել են Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը, ինչպես նաև լրացուցիչ քայլերը, որոնք ԱՄՆ-ը կարող է ձեռնարկել այդ ջանքերին աջակցելու համար: Նրանք նաև քննարկել են ԱՄՆ-Թուրքիա ամուր երկկողմ հարաբերությունները պահպանելու ուղիները»,- ասվում է հաղորդագրության մեջ: