|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունվարի 19-ին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Ինչպես հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը, զրույցի ընթացքում հիմնականում անդրադարձ է կատարվել Ուկրաինայում և Սիրիայում ճգնաժամերի հաղթահարման ուղիները:
Մասնավորապես անդրադարձ է կատարվել նաև Աստանայում հունվարի 23-ին կայանալիք Սիրիայի հարցով հանդիպմանը: Պուտինն իր գործընկերներին տեղեկացրել է, որ Աստանայի հանդիպումը ռուսթուրքիրանական նախաձեռնություն է և առաջին հերթին ուղղված է Սիրիայում իշխանության և ընդդիմության ուժերի միջև կայուն հրադադարի հաստատմանը: