|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ղազախստանը, Բելառուսը և Հայաստանը Ռուսաստանի նկատմամբ ամենաբարյացակամ երկրներն են. հայտնում է ռուսական «Սպուտնիկ»-ը:
Մյուս կողմից՝ Լատվիան, Ուկրաինան և Լիտվան ամենաանբարյացակամն են։
Այս արդյունքները ստացվել են Հաղորդակցության զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի կողմից՝ հիմնվելով հետազոտության վրա: Գնահատումը տրվել է -100-ից +100 սանդղակով։
Հետազոտության մեջ ուշադրություն է դարձվել Ռուսաստանի կարգավիճակին՝ որպես գործընկերոջ, վերաբերմունքը Ռուսաստանի և ռուսների նկատմամբ, ռուսերենով հաղորդակցությունը կրթության ոլորտում, տեղաշարժի ազատությունը, մշակութային հաղորդակցությունը և այլն։
Վարկանիշը չի ենթադրում ռազմատեխնիկական և ռազմաքաղաքական բնույթի կապերի գնահատում։ Ռազմական համագործակցությունը չի գնահատվել: