|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Բելառուսը ժամանակավոր հսկողություն է սահմանել Ռուսաստանի հետ սահմանին՝ վիզաների փոխադարձ ճանաչման մասին երկկողմ համաձայնագրի շրջանակում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է բելառուսական «Բելտա» գործակալությունը, հղում անելով Բելառուսի Պետական սահմանապահ կոմիտեի մամուլի ծառայությանը, նշելով որ խոսքը ավտոմոբիլային հաղորդակցության վեց հիմնական ուղիների մասին է:
Ըստ աղբյուրի՝ դիտարկումն իրականացվում է Բելառուսի և Ռուսաստանի կառավարությունների միջև վիզաների փոխադարձ ճանաչման և օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց Միութենական պետության տարածք մուտքի հետ կապված վավերացված համաձայնագրի կատարման նախապատրաստման շրջանակներում:
Ինչպես նշել են մամուլի ծառայությունից, կարող են իրականացվել մարդկանց և տրանսպորտային միջոցների ստուգումներ: