|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Պետդեպարտամենտը Կիևում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների ընտանիքներին կոչ է արել լքել Ուկրաինան «ռուսական հնարավոր միջամտության» պատճառով, նաև իր քաղաքացիներին խորհուրդ է տվել զերծ մնալ երկու հակամարտող երկրներ մեկնելուց։
Հրաման է արձակվել, համաձայն որի՝ Կիևում ամերիկյան դեսպանատան որոշ աշխատակիցներ կարող են ինքնակամ լքել Ուկրաինան։
«2022 թվականի հունվարի 23-ին Պետդեպարտամենտը թույլատրել է իր ամերիկացի աշխատակիցներին՝ կամավոր հեռանալ, և հրամայել է նրանց ընտանիքներին՝ հեռանալ Կիևում դեսպանատնից Ռուսաստանի կողմից ռազմական գործողությունների շարունակական սպառնալիքի պատճառով»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։