|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Կառավարությունն իր պահուստային ֆոնդից տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը 2016 թվականի հոկտեմբերի 14-ին Մոսկվա-Երևան ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսի վթարի հետևանքով զոհված անձանց ընտանիքներին և տուժած անձանց օժանդակություն ցուցաբերելու նպատակով 10 մլն դրամ կհատկացնի:
Կառավարության որոշման համաձայն՝ ավտոբուսի վթարի հետևանքով յուրաքանչյուր զոհվածի ընտանիքի կտրամադրվի մեկուկես մլն դրամ, Հայաստանի և ՌԴ հիվանդանոցներում բուժումը շարունակող` առավել ծանր յուրաքանչյուր վիրավորին` 700.000 դրամ, հիվանդանոցներում բժշկական օգնություն ստացած յուրաքանչյուր վիրավորին` 200.000 դրամ և ավտոբուսի յուրաքանչյուր ուղևորի` 100.000 դրամ գումար: