|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ադրբեջանը քաջատեղյակ է օտարերկրյա քաղաքացիների՝ Լեռնային Ղարաբաղ մեկնելու կանոններին, նրանք պետք է նախապես տեղեկացնեն այդ մասին ռուս խաղաղապահներին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսի` Արցախ այցի և դրա վերաբերյալ Իլհամ Ալիևը սպառնալիքների մասին հարցին։
«Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարության կողմից է որոշվում խաղաղապահ գործողության տարածք այցելելու կարգը, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների, միջազգային կազմակերպությունների աշխատակիցների, առաքելությունների և այլնի համար»,- պատասխանել է Զախարովան: