|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ռուս խաղաղապահներն ապահովել են 50 տոննա մարդասիրական օգնության առաքումը ԼՂ բնակչությանը Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով։ Այս մասին հայտնում է ՌԴ Պաշտպանության նախարարությունը։
«Ռուս խաղաղապահներն ապահովել են մարդասիրական բեռների մատակարարումը Ղարաբաղի խաղաղ բնակչությանը Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով։ Ընդհանուր առմամբ առաքվել է ավելի քան 50 տոննա սննդամթերք»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
ՌԴ Պն–ն հայտնում է, որ ռուս խաղաղապահների ռազմակայանում շարունակում է ապաստանել 826 խաղաղ բնակիչ, որոնք դեռ չեն կարող վերադառնալ իրենց տները։ «Մարդկանց ցուցաբերվել է անհրաժեշտ ողջ աջակցությունը, տրամադրվել է բուժօգնություն, կացարան և տաք սնունդ»,– ասվում է հաղորդագրությունում։