|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամներ ընտրվեցին քաղաքացիական մասնագիտացմամբ Լիլիթ Սարգսյանը՝ 132 ձայնով եւ քրեական մասնագիտացմամբ Անդրանիկ Մնացականյանը՝ 176 ձայնով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲԴԽ-ի աշխատակազմի մամուլի եւ հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Լիլիթ Շաբոյանը։
Նշենք, որ առաջադրված էր 3 թեկնածու՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Լիլիթ Սարգսյանը, Երեմ Եսոյանը եւ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Անդրանիկ Մնացականյան։