|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը և Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել:
ՄՊ հանձնաժողովից NEWS.am-ին հայտնում են, որ կնքված հուշագրի շրջանակում կողմերը կհամագործակցեն փորձի փոխանակման, ուսումնական, գիտական և գործնական ոլորտներում գործունեության փոխադարձ իրականացման, փոխադարձ ճանաչողական այցերի կազմակերպման ուղղություններով:
Գեղամ Գևորգյանը շնորհակալություն է հայտնել Սերգեյ Առաքելյանին համագործակցության առաջարկի նախաձեռնությանն աջակցելու համար՝ շեշտելով, որ թեև հուշագրի ստորագրումը որոշակի հանգամանքներից ելնելով փորք-ինչ հետաձգվել է, սակայն այդ ընթացքում կողմերի միջև համագործակցությունը չի դադարել:
Միաժամանակ ՄՊՀ նախագահը հավելել է, որ հանձնաժողովի աշխատակիցների շրջանում հատկապես մեծ ոգևորությամբ է ընդունվել իրենց փորձով կիսվելու ռեկտորի առաջարկը: Իր հերթին Սերգեյ Առաքելյանը նշել է, որ հուշագրի ստորագրմամբ պարզապես իրավական հիմքի վրա է դրվում հանձնաժողովի հետ ավելի վաղ մեկնարկած համագործակցությունը՝ վստահություն հայտնելով, որ մոտ ապագայում այդ ուղղությամբ էական դրական արդյունքներ կարձանագրվեն: Նա մասնավորապես շեշտադրել է համատեղ հոդվածների հրապարակումը, ուսումնական գործընթացում Հանձնաժողովի ներկայացուցիչների և փորձագետների ներգրավումը, վերապատրաստումների իրականացումը: