|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Եվրամիությունը հինգշաբթ ևս վեց ամսով երկարաձգել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները։
«Այսօր Խորհուրդը (Եվրամիության) որոշում է կայացրել վեց ամսով երկարաձգել Ռուսաստանի Դաշնության տնտեսության որոշ հատվածների նկատմամբ ներկայումս գործող սահմանափակող միջոցները՝ մինչև 2022 թվականի հուլիսի 31-ը»,- ասվում է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ։
Դեկտեմբերի գագաթնաժողովում ավելի վաղ ԵՄ առաջնորդները հավանություն էին տվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգմանը` Մոսկվայի կողմից մինսկյան համաձայնագրերով ստանձնած պարտավորությունները չկատարելու պատճառով։
ԵՄ-ն 2014 թվականից պատժամիջոցներ է կիրառում Ռուսաստանի ֆինանսական, ռազմական և էներգետիկ ոլորտների նկատմամբ՝ Մոսկվային մեղադրելով Ուկրաինայում ապակայունացնող գործունեության մեջ։