|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրաման է ստորագրել 1995-ից Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից կիրառված պատժամիջոցները ևս մեկ տարով երկարաձգելու մասին. հաղորդում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
Օբամայի հրամանում ընդգծվում է, որ «Իրանի կառավարության գործողությունները և քաղաքականությունը շարունակում են անսովոր ու բացառիկ սպառնալիք ներկայացնել ԱՄՆ ազգային անվտանգության, արտաքին քաղաքականության և տնտեսության համար»:
Այդ կապակցությամբ Օբաման առանձին ծանուցում է ուղարկել ԱՄՆ Կոնգրեսին, որում, մասնավորապես, նշված է, որ Իրանի կառավարության գործողությունները հակասում են տարածաշրջանում ԱՄՆ շահերին: