|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Սեբաստիայի (թուրքական պաշտոնական անվանումը՝ Սիվաս) Գեմերեք գավառում գտնվող հայկական գերեզմանոցը գավառապետարանի կողմից պահպանության տակ է վերցվել։ Այդ մասին հաղորդում է Akunq.net-ը՝ վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Գեմերեքի գավառապետարանը գերեզմանոցի շուրջ պատ է կառուցել՝ այդպիսով առանձնացնելով հին հայկական գերեզմանատունը։ Թուրքական աղբյուրը հայտնում է նաև, որ գավառի բնակիչները դրական են գնահատել գավառապետարանի կողմից պատմական գերեզմանոցի պահպանման ուղղությամբ ձեռնարկված քայլերը։
https://www.haberumut.com/sivas/ermeni-mezarligi-koruma-altina-alindi-h125038.html
Թարգմանեց Մելինե Անումյանը