|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ուկրաինայի բանակայինները 50 աշխարհազորայինի են գերի վերցրել Սվալյանսկի արևելքում գտնվող Նիկոլաևկա ավանում: Այս մասին տեղեկացնում է lenta.ru-ն` նշելով, որ նման հայտարարություն է արել Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը ֆեյսբուքյան իր էջում:
«Նիկոլաևկան ամբողջությամբ մեր վերահսկողության տակ է: Բռնվել է մոտ 50 զինյալ, ովքեր վայր են դրել զենքը»,- գրել է Ավակովը:
Նա նաև հավաստիացրել է, թե մշակույթի կենտրոնի նկուղում գտել են 150 կնոջ և երեխայի, ովքեր թաքնվում էին աշխարհազորայիններից: Ավակովի տվյալներով` ուկրաինացի զինծառայողները կորուստներ չեն կրել Նիկոլաևկայում մարտական գործողությունների ժամանակ:
Ինքնահռչակ «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության» վարչապետ Ալեքսանդր Բորոդայը, սակայն, հերքել է աշխարհազորայինների գերվելու մասին տեղեկությունները: