|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ռուս-ամերիկյան բանակցություններին ընդառաջ՝ Ժնևում կայացած նախնական քննարկումը գործնական էր. հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
«Կոմերսանտ»-ը հայտնում է, որ ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Վենդի Շերմանի հետ հանդիպումից հետո Ռյաբկովը հույս է հայտնել, որ վաղը ժամանակը զուր չի կորչի։
«Հրաշալի է. մենք խորացել ենք առաջիկա գործերի մեջ։ Զրույցը դժվար է ընթանում, չի կարող հեշտ լինել։ Սկզբունքորեն՝ գործնական, և ես կարծում եմ, որ վաղը մենք զուր ժամանակ չենք կորցնի»,- ասել է Ռյաբկովը։
Պատասխանելով հարցին, թե կա՞ լավատեսություն, նա պատասխանել է․ «Մենք երբեք լավատեսությունը չենք կորցնում, դրանով ենք առաջնորդվում»։
Միաժամանակ, «Կոմերսանտ»-ը նշում է, որ Ռյաբկովի խոսքերից պարզ չէ՝ նա «հրաշալին» լո՞ւրջ է ասել, թե՞ հեգնանքով։