|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱՄՆ-ը և դաշնակիցները, Վենեսուելայի դեմ պատժամիջոցներ սահմանելով, ըստ էության, փորձում են բռնագրավել երկրի միջոցները: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը. հայտնում է РИА Новости-ն:
«Այսօր տեղեկություն ստացվեց այն մասին, որ պատժամիջոցներ են սահմանվել վենեսուելական նավթագազային PDVSA ընկերության և դրա հյուսիսամերիկյան մասնճյուղի` Citgo-ի նկատմամբ: Դա կրկին ընդգծում է կատարվող իրադարձությունների ցինիկությունը. ամերիկյան ընկերությունները, որոնք աշխատում են Վենսուելայում, պատժամիջոցների ցանկում չեն: Այսինքն` և’ ցանկանում են ռեժիմ փոխել, և' դրանից շահույթ ստանալ»,- ասել է Լավրովը: