|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Իրանական Khabaronline պորտալը գրում է, որ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան Telegram ալիքը, ինչպես նաև ադրբեջանական պետական «Ազերթաջ» լրատվական գործակալությունը Պարսից ծոցի փոխարեն կիրառել է «Ծոց» եզրույթը։
Պարսից ծոցի անունը երկար ժամանակ վեճերի առարկա է: Պարսից ծոցի արաբական միապետությունները պնդում են «Արաբական ծոց» անվանումը՝ չնայած հանգամանքին, որ գրեթե բոլոր պատմական աղբյուրներում այն հայտնի է որպես Պարսից։
Ներկայումս Պարսից ծոցի երկների վերաբերյալ ձևակերպումներում հաճախակի է կիրառվում «Ծոցի երկրներ» եզրույթը, իսկ Արևմուտքում նախընտրում են «Արաբական ծոց» անվանումը:
Ադրբեջանի դեսպանության և կայքի նման ձևակերպումները համահունչ են իրանա-ադրբեջանական հարաբերությունների առկա լարված վիճակին: