|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱՄՆ-ը Պարսից ծոց է ուղարկել էսկադրային ականակիր՝ Սիրիային հարված հասցնելու համար: Այդ մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը. հայտնում է РИА Новости-ն:
Նրա խոսքով` օրեր առաջ Պարսից ծոց է ժամանել ամերիկյան The Sullivans էսկադրային ականակիրը՝ համալրված 56 թևավոր հրթիռներով, իսկ Քաթարի «Էլ Ուդեյդ» ավիաբազայում էլ վերատեղակայվել է В-1В ռազմավարական ռմբարկուն՝ զինված 24 թևավոր հրթիռներով:
Ըստ Կոնաշենկովի` ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի համար Սիրիային հերթական հարվածը հասցնելու պատճառ պետք է դառնա քիմիական զենքի մասին սադրանքը։ Ըստ ՌԴ ՊՆ տվյալների՝ սադրանքը պատրաստում են «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման անդամները։