|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում գտնվող Սբ Թագավոր հայկական եկեղեցու պատերի վրա երաժշտության տակ պարած 3 թուրք քաղաքացու վերաբերյալ դատական գործ է բացվել` «ժողովրդի մի մասի կրոնական արժեքները ոտնահարելու» մեղադրանքով: Դատախազությունը պահանջել է 1 տարվա ազատազրկում յուրաքանչյուրի համար։
Ստամբուլի «Անադոլու» հանրապետական դատախազության պատրաստած զեկույցում նշվում է, որ հուլիսի 12-ին` գիշերը 01։30-ին, Քադըքյոյի Սբ Թագավոր հայկական եկեղեցու վրա պարել են Օզանջան Յըլմազը, Օմեր Ֆարուք Արմանը և Յունուս Էմրե Ուզունը։
Հիշեցնենք, որ խաչի առջև պարող տղամարդկանց տեսանյութը տեղադրվել էր սոցիալական ցանցերում հուլիսի 12-ին: Ստամբուլի վարչակազմը հայտարարել էր միջադեպի մասնակիցներին կալանավորելու մասին, նրանց հանդեպ ընտրվել էր խափանման միջոց՝ տնային կալանքի տեսքով:
«Ես համարում եմ, որ Քադըքյոյի եկեղեցում ցուցաբերված անհարգալից վերաբերմունքը (դավանանքի հանդեպ) սադրանք է՝ ուղղված մեր միասնության դեմ»,- ասել էր Էրդողանը՝ դատապարտելով կատարվածը։