|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Երեկ թուրքական «Աքշամ» թերթը ուշագրավ հոդված է հրապարակել. գրում է Yerakouyn-ը:
Թերթը նշել է, որ Պոլսի «Hilton» ու «Divan» հյուրանոցները, որոնք գովազդվում են համացանցում, իրականում հիմնված են հայկական 400 տարվա գերեզմանատան տարածքում:
«Այսօր աշխարհի տարբեր երկրներից զանազան զբոսաշրջիկներ, նաեւ` հայեր, գոհունակությամբ են գիշերում այս հյուրանոցներում՝ չիմանալով, որ գիշերելով այնտեղ, իրականում պառկում են տասնյակհազարավոր հայերի դագաղների ու մարմինների վրա»,- գրել է թերթը:
Թերթն այնուհետեւ պատմական տեղեկություններ է հաղորդել այդ ընդարձակ գերեզմանատան մասին, որը պատկանել է Սուրբ Հակոբ հիվանդանոցին: 1930-ին քաղաքապետարանը բռնագրավել է այդ հողատարածքը, որից հետո թալանի են ենթարկվել պատմական իրերն ու շիրմաքարերը: