|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Իսրայելը և Միացյալ Նահանգները կիսում են Սիրիայում իրանամետ ուժերի թիրախներին հարվածելու պատասխանատվությունը․ հայտնում է JNS-ը՝ վկայակոչելով իսրայելական ALMA հետազոտական կենտրոնի զեկույցը։
Ըստ զեկույցի՝ Սիրիայում հարձակումները կարելի է դասակարգել ըստ տարածքների։ «Խաղաղ»՝ նույնն է թե՝ «ամերիկյան», գտնվում է երկրի արևելքում: Այն ներառում է Ալ Բուկամալը, Ալ Մայադինը և Դեյր էզ Զորը։
«Այս հատվածում հարձակումները կոչված են խաթարելու Իրանի հետ կապված ուժերի համախմբումը ցամաքային միջանցքի երկայնքով»,- ասվում է փաստաթղթում։
«Աղմկոտ» հատվածը, որը կոչվում է «իսրայելական», գտնվում է երկրի կենտրոնական, հյուսիսային և արևմտյան հատվածներում։ Խոսքը Դամասկոսի, Պալմիրայի, Հոմսի, Լաթաքիայի ու Տարտուսի մասին է։ Հստակեցվում է, որ այս հատվածում հարձակումների համար պատասխանատու է Իսրայելը։
«Այս տարածքում հարձակումների հիմնական նպատակն է հարվածել զենքի պահեստներին և կանխել զենքի փոխանցումը «Հըզբոլլահ»-ին»,- ասվում է զեկույցում: