|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ճապոնացի պաշտոնյաները հայտարարել են, որ չեն ընդունում Իրանի կողմից Օմանի ծոցում նավթային լցանավերի վրա հարձակման մասին ԱՄՆ ներկայացրած փաստերը: Ըստ նրանց՝ ներկայացված փաստերը բավարար չեն Իրանին մեղադրելու համար. հաղորդում է ճապոնական «Kyodo» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով երկրի կառավարությունում իր աղբյուրներին:
Ըստ գործակալության՝ Ճապոնիայի կառավարությունն ԱՄՆ-ից պահանջել է լրացուցիչ եւ ավելի համապարփակ հետաքննություն անցկացնել, քանի որ ներկայացված տեսանյութը հստակ և բավարար չէ, և ոչ մի բան չի ապացուցում:
Այս կապակցությամբ Ճապոնիայի ԱԳ նախարար Տարո Կոնոն, հունիսի 14-ին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հեռախոսազրույցի ժամանակ, նրան կոչ է արել հավելյալ փաստեր ներկայացնել, քանի որ ներկայացված փաստերը բավարար չեն Իրանի մեղավորությունն ապացուցելու համար: